Մատչելիության հղումներ

Վրաստանում ավարտվեցին ՆԱՏՕ-ի զորավարժությունները


«Agile Spirit- 2019» զորավարժություններ, Վրաստան, 9-ը հուլիս, 2019 թ.
«Agile Spirit- 2019» զորավարժություններ, Վրաստան, 9-ը հուլիս, 2019 թ.

Վրաստանում այսօր ավարտվեցին ՆԱՏՕ-ի «Agile Spirit- 2019» զորավարժությունները: Փակման արարողությանը վարչապետ Մամուկա Բախտաձեն ասել է, որ նման զորավարժությունները ավելի իրական են դարձնում Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, թե «ճանապարհը դեպի ՆԱՏՕ, դա ճանապարհ է դեպի գլոբալ խաղաղություն և տարածաշրջանում կայունության ամրապնդում»:

«Վրաստանը, որպես անկախ ժողովրդավարական երկիր կողմնորոշված է խաղաղության ամրապնդմանը, հակամարտությունների խաղաղ կարգավորմանը և պետականության զարգացմանը: Մենք այդ կուրսից չենք շեղի: Մեր ուղին հավասարապես անհրաժեշտ է Վրաստանին և իր միջազգային գործընկերներին, որովհետև խաղաղությունն ու կայունությունը, անվտանգ միջավայրը այսօր անհրաժեշտ է ոչ միայն առանձին մեկ երկրի, այլ ամբողջ աշխարհին», - Վրաստանի «Օրֆոլո» ռազմական փորձադաշտում ՆԱՏՕ-ի զորավարժությունների փակմանը ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG