Մատչելիության հղումներ

Հոնկոնգում տասնյակ ցուցարարների մեղադրանք է առաջադրվել


Հոնկոնգ - Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառում ցուցարարների դեմ, 28-ը հուլիսի, 2019թ․
Հոնկոնգ - Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառում ցուցարարների դեմ, 28-ը հուլիսի, 2019թ․

Այսօր Հոնկոնգում չորս տասնյակ քաղաքացիների մեղադրանք է առաջադրվել անկարգությունների, բռնությունների դիմելու համար:

Զանգվածային բողոքի ակցիաների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ իշխանությունները ցուցարարներին մեղադրանք են ներկայացնում: Մեղադրվողներից 9-ը գրավի դիմաց ազատ են արձակվել՝ քաղաքից չհեռանալու պայմանով:

1997 թվականից հետո, երբ Հոնկոնգը Բրիտանիայից անցավ Պեկինի իշխանության տակ, վերջին ամսվա ընթացքում տեղի ունեցած ցույցերը ամենազանգվածայինն էին: Հարյուր հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ՝ բողոքելով արտահանձնման օրինագծի դեմ, որը թույլ կտա դատական գործերի դեպքում Հոնկոնգի քաղաքացիներին արտահանձնել Չինաստանի իրավապահներին: Ցուցարարների կարծիքով՝ Պեկինը դա կարող է օգտագործել քաղաքական նպատակներով՝ ընդդիմադիրներին ճնշելու համար:

Հոնկոնգը ինքնավարության որոշակի կարգավիճակ ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG