Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ը դեռ փետրվարին «Սանիթեկ»-ի դեմ քրգործ է հարուցել


ՊԵԿ շենքը Երևանում, արխիվ
ՊԵԿ շենքը Երևանում, արխիվ

«Սանիթեք»-ի հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ փետրվարի 22-ին քրեական գործ է հարուցվել, այս մասին «Ազատությանը» հայտնեցին Պետեկամուտների կոմիտեից (ՊԵԿ)։

Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան:

«Քրեական գործի նախաքննության ընթացքում «Սանիթեք» ՍՊԸ Հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության կողմից կատարված իրավախախտումներն արձանագրելու, լրացուցիչ գանձման ենթակա հարկային պարտավորությունների վերջնական չափը պարզելու, մասնագիտական ստուգման ակտերով առաջադրելու, ինչպես նաև ընկերության ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքներին և այլ իրավական ակտերի պահանջներին պարզելու համար նշանակվել են համալիր հարկային ստուգումներ, որոնք դեռևս ընթացքի մեջ են», - «Ազատությանը» փոխանցեցին ՊԵԿ-ից։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը վաղը նախատեսում էր ասուլիս անցկացնել Վրաստանի մայրաքաղաքում, սակայն արդեն կեսօրից հետո ընկերությունը հաղորդագրություն տարածեց ասուլիսը Երևանում անցկացնելու վերաբերյալ։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. - «Որպեսզի հնարավոր լինի խուսափել ընկերության դեմ նոր քարոզարշավի թեմայի ստեղծումից և չկորցնել հիմնական նպատակը, ընկերության մամուլի ասուլիսը, ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի կունենա ուրբաթ օրը` ս.թ. օգոստոսի 2-ին, ժամը 12:00֊ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանցի «Տրդատ թագավոր» սրահում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG