Տաջիկստանի ու Ղրղըզստանի միջև սահմանային լարվածության պատճառով Ղրղըզստանի հարավային գյուղից 150 կանայք ու երեխաներ տարհանվել են ավելի ապահով վայր:
Հուլիսի 22-ին երկու երկրների միջև Ֆերգանայի հովտում ընկած սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են: Ղրղըզստանի սահմանապահ ծառայությունը հաստատել է, որ միջադեպի արդյունքում հինգ մարդ է տուժել:
Երկու կողմերի գյուղերի բնակիչների միջև բախումները սկսվել էին, երբ տաջիկստանցիներն իրենց երկրի դրոշները բարձրացրել էին Ղրղըզստանի տարածքում տաջիկական անկլավի ճանապարհի երկայնքով: