Հոնկոնգում կիրակի օրը տեղի ունեցած բողոքի ակցիաները կրկին ուղեկցվել են բախումներով:
Արտահանձնման մասին վիճահարույց օրենքի դեմ բողոքող ցուցարարները այս անգամ բռնության են ենթարկվել ոչ միայն ոստիկանության, այլև Հոնկոնգի չինամետ կառավարությանը աջակցող հանցավոր խմբավորումների`«Տրիադաների» ներկայացուցիչների կողմից:
Սպիտակ վերնաշապիկներով երիտասարդների խմբերը ցուցարարների դեմ բռնություն են կիրառել բողոքի ակցիայի ավարտից հետո` մետրոյի մի շարք կայարաններում:
Բախումների հետևանքով 45 ցուցարար վիրավորվել է, նրանցից մեկի վիճակը, ըստ արևմտյան աղբյուրների, ծայրահեղ ծանր է: