Մատչելիության հղումներ

Քոչարյանի պաշտպանական խումբը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ


Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը երեկ երեկոյան վճռաբեկ բողոքներ է ներկայացրել ընդդեմ կալանքի մասին վերաքննիչի որոշման, այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց նրա փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Վերաքննիչի երկրորդ որոշման դեմ դեռ վճռաբեկ բողոք չի ներկայացվել։ Վերաքննիչը բեկանել էր առաջին ատյանի դատարանի որոշումը` գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին վերաքննիչ դատարանը որոշեց կրկին կալանավորել Քոչարյանին և առաջին ատյանում գործի քննությունը սկսել այնտեղից, որտեղից այն ընդհատվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG