Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն ձգտում է Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմական կոալիցիա ձևավորել


Միացյալ Նահանգները ձգտում է Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմական կոալիցիա ձևավորել՝ ապահովելու համար նավագնացության անվտանգությունը:

ԱՄՆ-ի Զինված ուժերի շտաբների միացյալ կոմիտեի նախագահ Ժոզեֆ Դանֆորդն ասել է, որ ԱՄՆ-ի մշակած պլանի համաձայն միջազգային ռազմական կոալիցիան ապահովելու է «ռազմավարական ջրերի» անվտանգությունն Իրանի և Եմենի մոտ:

«Մենք հիմա քննարկումների մեջ ենք մի շարք երկրների հետ՝ տեսնելու, թե արդյոք կարող ենք միասին կոալիցիա ստեղծել՝ Հորմուզի նեղուցով և Բաբ ալ-Մանդաբով ազատ նավագնացություն ապահովելու համար: Առաջիկա շաբաթներին պարզ կլինի՝ որ երկրները քաղաքական կամք ունեն այդ նախաձեռնությունը պաշտպանելու համար, որից հետո մենք ուղիղ կաշխատենք զինվորականների հետ, կոնկրետ հնարավորությունները ճշտելու համար», - ասել է Ժոզեֆ Դանֆորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG