Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը


Մանվել Գրիգորյանի գործով դատավարություն, արխիվ
Մանվել Գրիգորյանի գործով դատավարություն, արխիվ

Դատարանը մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանների ներկայացրած՝ կալանավորումը վերացնելու կամ գրավ կիրառելու միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

«Դատավարության մասնակիցներին պարզաբանում կամ հիշեցնում եմ, որ եթե կալանքի տակ գտնվող ամբաստանյալը տեղափոխվել է դատարան, դա արդեն իսկ վկայում է, որ ի վիճակի է մասնակցել վարույթին։ Ուրիշ բան, որ խնդիրները առողջական առաջանան նիստի ընթացքում», - ասաց դատավորը։

Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը Գրիգորյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։ Փաստաբանը նշեց մի շարք հիվանդություններ, որոնք առկա են Գրիգորյանի մոտ։ Ասաց, որ նման հիվանդություններով անձին կալանքի տակ պահելը խոշտանգում է և մեկ տարվա ընթացքում Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG