Ադրբեջանը պլանավորում է 5 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը։ «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ Ադրբեջանի կառավարությունը պլանավորում է հավելյալ գումարներ հատկացնել՝ պաշտպանական ծախսերի ընդհանուր թիվը հասցնելով մոտ 1,88 միլիարդ դոլարի:
Փոխարենը կառավարությունը մտադիր է կրճատել սոցիալական պաշտպանության հիմնադրամին փոխանցվող գումարները:
Հիշեցնենք՝ նախորդ տարի Ադրբեջանը արդեն մոտ 300 միլիոն դոլարով ավելացրել էր պաշտպանական ոլորտի ծախսերը: Վարչապետ Նովրուզ Մամեդովը անցած մարտին հայտարարել էր, որ երկրի զինված ուժերի ապահովումը արդիական ռազմական տեխնիկայով եղել է ուշադրության կենտրոնում, այդ նպատակով ձեռք են բերվել «Պոլոնեզ», «Լորա» համակարգեր և այլ միջոցներ։