Մատչելիության հղումներ

«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարները փակել են Ուջան-Աշտարակ ճանապարհը


«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարները փակել են Ուջան-Աշտարակ ճանապարհահատվածը՝ նրանք պահանջում են մի քանի ամսվա չվճարված աշխատավարձը։

«20 կազմակերպության աշխատողներ ենք էստեղ, հինգուկես միլիոն դոլար են պարտք», - «Ազատության» հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկը։

Մեկ այլ ցուցարար էլ հավելեց. - «700 հոգի աշխատել է էս ճանապարհներին, 700 հոգի հիմա սովի է մատնվել»։

Արդեն մեկ ժամից ավել է ճանապարհը փակ է։

Ցուցարարների հետ հանդիպեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

«Հունվար-փետրվար ամիսներին եմ խնդիրը բարձրաձայնել կառավարությունում, ասացին, որ «տեղյակ ենք խնդրին և զբաղվում ենք»։ Վաղը մայիսն ավարտվում է, և որևէ լուծում մարդիկ դեռևս չեն տեսնում, և այս հուսահատությունն է նրանց դրդել դուրս գալ ծայրահեղ միջոցների, փակել ճանապարհը», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գորգիսյանը։

Մանրամասները՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG