Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարել են իրենց երկրների կառավարություններին Ռուսաստան-Բելառուս միութենական պետության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խթանման ուղղությամբ քայլեր մշակել:
«Նախագահները նման պայմանավորվածություն են ձեռք բերել Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ընթացքում», - լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Նախագահները պայմանավորվել են կառավարություններին այդ նպատակով ժամանակ տրամադրել մինչև հունիսի 21-ը: Դրանից հետո գործընթացը կշարունակվի նախագահների մասնակցությամբ», - նշել է Պեսկովը: