Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ վաղը կհայտարարի հեղափոխության ամենակարևոր փուլի մեկնարկը։
«Վաղը ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակաևոր փուլի մեկնարկը։ Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն», - գրել է Փաշինյանը:
Այսօր ավելի վաղ վարչապետը նաև գրել էր, որ վաղը հանդես է գալու դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի մասին հայտարարությամբ։