Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, Երևան, 15-ը մայիսի, 2019թ․
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, Երևան, 15-ը մայիսի, 2019թ․

Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանի վկայությամբ՝ Ռոբերտ Քոչարյանն արդեն ազատ է արձակվել: Այդ մասին փաստաբանը հայտնեց լրագրողների հետ զրույցում:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից «Ազատության» հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ նախկին նախագահն արդեն կալանավայրում չէ:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր փոխեց Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ որոշելով ազատ արձակել նրան անձնական երաշխավորության դիմաց:

Պաշտոնաթող նախագահի համար երաշխավորագիր էին ներկայացրել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանը կալանավորված էր անցած տարվա դեկտեմբերի 7-ից:

Այս գործով անցնում են ևս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG