Մամուլի ուշադրության կենտրոնում Հաղթանակի և խաղաղության տոնի ու մայիսյան Եռատոնի միջոցառումներն են Հայաստանում և Արցախում, դրանց մասնակցած պետական, քաղաքական և հասարակական գործիչների արած հայտարարությունները: Այլ թեմաների թվում լրատվամիջոցներն անդրադառնում են Հայաստանի երկրորդ նախագահի ու մյուսների գործին, որով դատավարությունը մեկնարկում է եկող շաբաթ: