Մատչելիության հղումներ

«Աերոֆլոտ»-ի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել «Շերեմետևո»  օդանավակայանում, կա մեկ զոհ, առնվազն տասը վիրավոր․ ՏԱՍՍ


Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ զոհվել է, առնվազն տասը՝ վիրավորվել, հաղորդում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

«Սուխոյ սուպերջեթ» ինքնաթիռում 73 ուղևոր է եղել և անձնակազմի 6 անդամ:

Ինքնաթիռում վայրէջքի պահին խոշոր հրդեհ է բռնկվել, որն արդեն հաջողվել է մարել: Ինքնաթիռը թռչում էր դեպի Մուրմանսկ, բայց թռիչքից կարճ ժամանակ անց անձնակազմը ստիպված է եղել վթարային վայրէջք կատարել:

Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը կարող է կայծակը լինել: Արդեն քրեական գործ է հարուցվել օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու հատկանիշներով:

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ինքնաթիռը 2018 թվականի արտադրության էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG