Մատչելիության հղումներ

Էրդողանը կրկին քննադատել է Մակրոնին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վերստին քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին՝ ապրիլի 24-ը պետական մակարդակով Հայոց ցեղասպանության հիշատակի օր ամրագրելու համար:

Ֆրանսիան այս տարի առաջին անգամ նշեց այդ օրը վարչապետի մասնակցությամբ:

«Ֆրանսիայում ապրող 700,000 հայերի համար արված այդ քայլը քեզ չի փրկելու, մսյո Մակրոն», - հայտարարել է էրդողանը՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարի ժամանակ:

Արձագանքելով Մակրոնի հայտարարություններին, թե անհրաժեշտ է առերեսվել սեփական պատմության հետ, էրդողանն ասել է՝ Մակրոնը պետք է նախ քննի Ֆրանսիայի զորքերի ենթադրյալ հանցագործությունները Աֆրիկայում և այլուր:

Նույն շեշտադրումներով Էրդողանը խոսել էր նաև օրեր առաջ, ինչին ի պատասխան Ֆրանսիայի վարչապետը հայտարարել էր՝ Փարիզը երբեք թույլ չի տա իրեն ենթարկվել այլոց ճնշումներին: «1915-ի ապրիլից մինչև 1916 թվականի հուլիսը մեկուկես միլիոն հայեր կախաղան են բարձրացվել, անդամահատվել կամ ողջակիզվել», - հայտարարել էր վարչապետ Էդուարդ Ֆիլիպը՝ ընդգծելով․ ֊ «Այդ սարսափների հետ առերեսվելը արդարություն հաստատելու նախապայմանն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG