Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ընդունել է պարտությունը և շնորհավորել իր մրցակից Վլադիմիր Զելենսկուն։
Էքզիթ փոլի առաջին արդյունքների համաձայն՝ կատակերգու դերասանը և սկսնակ քաղաքական գործիչը ձայների մեծ առավելությամբ հաղթել է գործող նախագահին։
Հարցումները ցույց են տվել, որ Զելենսկին նախնական տվյալներով ստացել է ձայների 73.2, իսկ Պորոշենկոն՝ 25.3 տոկոսը։ Գործող նախագահը հայտարարել է, սակայն, որ չի թողնելու քաղաքականությունը և իր աջակիցներին կոչ արել «երբեք չընկճվել»։