Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 15-ին՝ Մոսկվայում: Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի շրջանակներում տեղի ունեցող յուրաքանչյուր հանդիպման օրվա և վայրի մասին մենք հայտնում ենք համաձայնեցված կարգով: Այդ տեսակետից ցանկանում եմ հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 15-ին՝ Մոսկվայում: Այս անգամ հանդիպմանը ներկա կգտնվի նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ԱԳ նախարար», - ասաց Նաղդալյանը: