ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցով ժամանել են Երևան: Ինչպես «Ազատությանը» փոխանցեց արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը, այս պահին միջնորդները հանդիպում են նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, նախատեսված է նաև հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ըստ Նաղդալյանի՝ համանախագահները Երևան են ժամանել տարածաշրջանային այցով և այստեղից ամենայն հավանականությամբ կմեկնեն Բաքու: