Մատչելիության հղումներ

ԱՄՆ Ներկայացուցիչների տունը Թրամփի վերաբերյալ նոր հետաքննություն է սկսում


Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆ, արխիվ
Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆ, արխիվ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տունը, որտեղ մեծամասնությունն անցել է դեմոկրատներին, խորհրդարանական նոր հետաքննություն է սկսում՝ պարզելու՝ արդյոք նախագահ Թրամփի ֆինանսական հետաքրքրությունները չեն նրա, նրա վարչակազմի, հարազատների կամ գործընկերների կայացրած որոշումների հիմքում:

«Հետաքննությունը կենտրոնանալու է ոչ թե Ռուսաստանի կամ Սաուդյան Արաբիայի վրա, այլ ներառելու է ցանկացած երկիր, որը կարող է ազդեցություն ունենալ վարչակազմի վրա՝ ֆինանսական շահերի առումով», - հայտարարել է Ներկայացուցիչների տան հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը:

Ի պատասխան՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե «Շիֆը նման հետաքննություն սկսելու որևէ հիմք չունի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG