Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Հայաստանի հեղափոխության և Վենեսուելայի իրադարձությունների միջև ասոցիացիա չի կարող լինել


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ, 25-ը հունվարի, 2019թ․
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ, 25-ը հունվարի, 2019թ․

«Ոչ մի ասոցիացիա չի կարող լինել պարզապես», - հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին՝ արդյոք Վենեսուելայի իրադարձությունները չի՞ նմանեցնում այն հեղափոխությանը, որի առաջնորդն էր ինքը:

«Բարեբախտաբար, մենք զոհեր, բախումներ չունեցանք, իսկ Վենեսուելայում եղել են զոհեր, ցավոք սրտի: Երկրորդ՝ ողջ գործընթացը, որ Հայաստանում տեղի ունեցավ, ամբողջովին՝ 100 տոկոսով համապատասխանում էր երկրի օրենքներին և Սահմանադրությանը, իսկ Վենեսուելայում տեղի ունեցողը առաջին հայացքից այնքան էլ հասկանալի չէ, թե որքանով է համապատասխանում Սահմանադրությանը: Առաջին հայացքից այնտեղ ամեն ինչ չէ, որ Սահմանադրության տրամաբանությանը համապատասխան է տեղի ունենում», - ընդգծեց Փաշինյանը:

Հիշեցնելով, որ Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունների մասին արդեն դիրքորոշում են հայտնել աշխարհի տարբեր առաջնորդներ՝ Ռուսաստանի իշխանությունները աջակցում են երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, սակայն Հայաստանի հարևան Վրաստանը և մի քանի այլ երկրներ աջակցում են ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին, լրագրողը հարցրեց․ - «Ո՞ւմ եք Դուք պաշտպանում այս հարցում»: Փաշինյանը արձագանքեց․ - «Այս պահին Հայաստանի Հանրապետությունը ոչ մի հայտարարություն չի արել, մենք շարունակում ենք հետևել իրադարձությունների զարգացմանը: Պետք է նախ հասկանանք, թե տեղի ունեցողը որքանով է համապատասխանում երկրի Սահմանադրությանը: Ամեն դեպքում, կարծում եմ, որ այստեղ առանցքայինը պետք է լինի Վենեսուելայի ժողովրդի դերը: Ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի վենեսուելացիների համար»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր բանակցությունների մասին հարցին Հայաստանի վարչապետը արձագանքել է․ - «Բոլոր այն հայտարարությունները, որ ես հրապարակավ արել եմ, իհարկե, բոլոր հարցերին մեր հանդիպման ընթացքում անդրադարձել ենք։ Բազմիցս եմ ասել, որ այդ բանակցություններում ներկայացնում եմ, կարող եմ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը, այդ բանակցություններում չեմ կարող ներկայացրել Արցախի Հանարպետությունը՝ այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանի ընտրություններին, այսինքն՝ նրանք ինձ չեն ընտրել որպես վարչապետ։ Նրանք ընտրում են իրենց նախագահին և իրենց խորհրդարանը։ Այդ պատճառով ես չեմ կարող բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի անունից, կարող եմ բանակցություններ վարել Հայաստանի Հանրապետության անունից։ Ամեն ինչ այդպես էլ տեղի է ունենում»։

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը ոչ պաշտոնական հանդիպում ունեցան շաբաթասկզբին՝ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG