Մատչելիության հղումներ

Քոչարյանը ներկա չի լինելու իր գործով դատական նիստին


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը այսօր «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ վաղը նախկին նախագահը ներկա չի լինելու իր գործով դատական նիստին:

«Երկրորդ նախագահը նպատակահարմար չի համարում նիստին ներկայանալը», - ասաց Ալումյանը:

Հայաստանի նախկին նախագահը ներկայումս կալանքի տակ է, նա «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար: Դատարանը մինչև հունվարի 9-ը հետաձգել էր Քոչարյանին կալանքից գրավով ազատ արձակելու միջնորդության քննությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG