Մատչելիության հղումներ

Հայաստանին մատակարարվող գազի գինը կկազմի 165 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց


«Գազպրոմի» և «Գազպրոմ Արմենիայի» միջև այսօր համաձայնագիր է ստորագրվել, որի համաձայն Հայաստանին մատակարարվող գազի գինը 2019 թվականի հունվարի 1֊ից կկազմի 165 դոլար 1000 խորանարդ մետրի համար։ Այս մասին ասված է «Գազպրոմի» կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ «Գազպրոմ Արմենիան» կշարունակի բանակցություններ վարել Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական ատյանների հետ՝ երկրի ներսում մատակարարվող գազի սակագների շուրջ։

Այսօր ավելի վաղ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է բարձրացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը, սակայն հավաստիացրել էր, որ սպառողների համար գազի սակագինը կմնա անփոփոխ։

Գազի գործող գինը, որը սահմանված է 2013-ին ստորագրված պայմանագրով, 1000 խորանարդ մետրի դիմաց կազմում է 150 դոլար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG