Մատչելիության հղումներ

Ամերիկյան զորքերը դուրս են բերվում Սիրիայից. Թրամփ


Թվիթերում տեղադրված տեսանյութում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ամերիկյան զորքերը դուրս են բերվում Սիրիայից։

«Երկար ժամանակ մենք կռվում էինք Սիրիայում, ես գրեթե երկու տարի է նախագահ եմ, և մենք իսկապես մեծ հաջողության ենք հասել, միավորվել ենք «Իսլամական պետության» դեմ, ջախջախել ենք նրանց: Հիմա ժամանակն է, որ մեր զորքերը տուն վերադառնան: Ես շատ եմ տխրում, երբ ստիպված եմ նամակներ գրել, կամ զանգահարել մեր երկրի համար կռված ու զոհված զինվորների կանանց, ծնողներին: Դա մեծ պատիվ է, մենք հպարտանում ենք նրանցով, բայց շատ ծանր է․․․ Հիմա երբ մենք հաղթել ենք, տուն գալու ժամանակն է, զինվորներն արդեն պատրաստվում են, շուտով կտեսնեք նրանց: Նրանք մեծ ամերիկյան հերոսներ են, աշխարհի հերոսներ են, որովհետև նրանք կռվում էին մեզ համար, բայց նրանք ոչնչացրեցին «Իսլամական պետության»-ը, որն աշխարհին է սպառնում», - ասել է Թրամփը:

Երեկ «Ռոյթերզ» և «Ֆրանսպրես» գործակալությունները՝ վկայակոչելով ամերիկյան կառավարությունում անանուն աղբյուրը, հայտնեցին, որ Վաշինգտոնը առաջիկայում կարող է ամերիկյան զորքը ամբողջությամբ դուրս բերել Սիրիայից։

Այս տեղեկատվությունը հաջորդում է Թվիթերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կատարած գրառմանը, որում ասվում է․ - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարտությունը մեր զորքի՝ այնտեղ մնալու միակ պատճառն էր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG