Մատչելիության հղումներ

Ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը բուժում է ստանում ԱՄՆ-ում


Արթուր Ալեքսանյանը Ռիոյի օլիմպիական խաղերում ոսկի մեդալ նվաճելուց հետո, 2016 թ․
Արթուր Ալեքսանյանը Ռիոյի օլիմպիական խաղերում ոսկի մեդալ նվաճելուց հետո, 2016 թ․

Օլիմպիական և աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բուժում է ստանում Միացյալ Նահանգներում: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց նրա հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը, ով նաև ըմբշամարտիկի մարզիչն է:

«Բուժումը շարունակվում է, թեթև փոփոխություն կա դեպի լավը: Թե որքան է տևելու բուժումը, դա բժիշկներն են ասելու: Սպասում ենք պատասխաններին»,- ասաց Գևորգ Ալեքսանյանը:

Հոկտեմբերի վերջին Բուդապեշտում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը չէր մասնակցել բրոնզե մեդալի համար գոտեմարտին` վնասվածքի պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG