«ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Թուքրիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին ասել է, թե Վաշինգտոնն այժմ աշխատում է Էրդողանի մոլի ընդդիմախոս Ֆեթուլլահ Գյուլենին Անկարային հանձնելու շուրջ», - հայտարարել է Թուրքիայի արտոգործնախարարը:
Ըստ Մևլութ Չավուշօղլուի, Թրամփն այս մասին խոսել է «Մեծ Քսանյակի»՝ Արգենտինայում դեկտեմբերի սկզբին կայացած հանդիպման ժամանակ:
Սպիտակ տունն ու Պետդեպարտամենտն այս տեղեկությունը դեռ չեն հաստատել:
Արդեն երկրորդ տարին է՝ Անկարան պահանջում է Վաշինգտոնից արտահանձնել հոգևորական գորչին՝ պնդելով, թե նա է կանգնած Թուրքիայում 2016-ի հուլիսին կազմակերպված հեղաշրջման փորձի հետևում: Գյուլենը կտրականապես հերքում է այս մեղադրանքները:
Ինքը՝ նախագահ Դոնալդ Թրամփը, նոյեմբերին հայտարարել էր, թե Գյուլենին արտահանձնելու հարց չի քննարկվում: