Մատչելիության հղումներ

ԱՄՆ Սենատը Հաշոգիի սպանության համար Սաուդյան Արաբիայի արքայազնին մեղադրող բանաձև է ընդունել


Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման, արխիվ
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման, արխիվ

Միացյալ Նահանգների Սենատը կողմ է քվեարկել երկու բանաձևերի, որոնք մեղադրում են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանին լրագրող Ջամալ Հաշոգիի (նաև՝ Խաշոգջի) սպանության համար և կոչ անում դադարեցնել աջակցությունը արաբական երկրին՝ Եմենում շարունակվող պատերազմում:

Էր-Ռիյադը Եմենի տարածքում զինված հակամարտությանը մասնակցում է ԱՄՆ-ից ձեռք բերված ռազմական օդանավերի օգնությամբ, որոնցից ռմբակոծում է Իրանի աջակցությունը վայելող հութի զինյալներին:

Պատերազմում Սաուդյան Արաբիային աջակցությունը դադարեցնելու կոչով բանաձևը, որն ընդունվել է սաուդցի լրագրողի սպանության պատճառով, առայժմ օրենքի կարգավիճակ չունի՝ դրա համար պահանջվում են մի շարք լրացուցիչ քայլեր:

The Washington Post-ի թղթակից, Սաուդյան Արաբիայի ամենահայտնի ընդդիմադիր լրագրողներից համարվող 59-ամյա Ջամալ Հաշոգին անհետացել է հոկտեմբերի 2-ին` Ստամբուլում իր երկրի հյուպատոսություն այցելելուց հետո: Ըստ Թուրքիայի քննիչների՝ նրան հյուպատոսարանում դաժանաբար սպանել են սաուդյան հատուկ ծառայությունների աշխատակիցները: Լրագրողի դին մինչ օրս չի հայտնաբերվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG