Մատչելիության հղումներ

Նախագահ Սարգսյան․ Իմ ընկերներին և դրսից եկած իմ հյուրերին բերելու եմ Գյումրի


Նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես և խոստացել էր, երկօրյա այցով կրկին Գյումրիում էր:

Երեկ երեկոյան նա ներկա գտնվեց ապրիլյան պատերազմին նվիրված «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը, իսկ այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելեցին թանգարաններ, շրջեցին Գյումրիի պատմական միջուկում:

Նախագահը Գյումրիի զարգացման մի քանի մոդելներ է տեսնում: Պատմական հարստությանը, մշակույթը, արհեստներն ու արվեստը, որ պահպանվել է, պետք է լավ ներկայացվի և՛ հայաստացիներին, և՛ դրսում ապրողներին, իսկ դա կապահովի զբոսաշրջիկների զգալի աճ, զուգահեռ նար ներդրումներներ կլինեն:

Իր օրինակով փորձում է բոլորին թեկուզ հանգստյան օրերին Գյումրի բերել․ - «Որևէ պատճառ չկա, որ 1 միլիոն 700 հազար հայ գնում է Վրաստան և չի գալիս Գյումրի: Չկա այդ պատճառը․․․ Մեկը պետք է գա, որովհետև հայրենասիրություն է իր համար, մյուսը պետք է գա, որովհետև պարտականություն է, երրորդը կարող է գալ, որովհետև ինչ-որ ուրիշ մարդիկ օրինակներ են ցույց տալիս: Ես իմ շրջապատին, իմ ընկերներին և դրսից եկած հյուրերին բերելու եմ Գյումրի»:

Գյումրին բիզնես ներդրումների համար ռիսկային է համարվում: Նախագահ Արմեն Սարգսյանը համաձայն չէ․ - «Էսօր մի տեղ գնացինք սուրճ խմելու․․․ Մարդը եկել է Շվեյցարիայից, սրճարան է բացել և վերցրել է էդ փոքրիկ ռիսկը: Ես իր մասին լսեմ եմ օտարներից: Մի կասկածեք, մարդիկ կգան»:

Վերջերս Ֆրանսիա և Իտալիա կատարած այցերի ժամանակ Արեմն Սարգսյանը խոսել է Գյումրիի մասին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին և իտալացի ճարտարապետներին հրավիրելով վերականգնել Գյումրիի պատմական շինությունները․ - «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավվածությունը դա մի դրոշակ է, որը կարող ենք բարձրացնել և դրա միջոցով նաև ներգրավել ուրիշներին Գյումրի գալու համար: Եմ փորձառությունը հետևյալն է․ երբ Ֆրանսիայում կամ Իտալիայում շինարարական ընկերությունների ասոցիացիայի հետ հանդիպեցի, շատ պարզ գաղափար քննարկեցինք՝ ինչու իտալական շինարարական ընկերությունները, որոնք հնարավորություն ունեն Եվրոպական միությունից գրանտներ ստանալու, ոչ թե մենք ստանանք, իրենք ստանան և այդ փողը օգտագործեն Գյումրիի տարածքում կամ Գյումրիում պատմական հետաքրքիր արժեք ունեցող շենքերը վերանորոգեն»:

Արմեն Սարգսյանը հիշեց նաև վարչապետության տարիներին իր Սպիտակ ու Գյումրի կատարած այցերը: Մինչև օրս չի մոռանում այն, ինչին ականատես եղավ, որ տարիներով անտեսված, տնակներում դժավությամբ ապրող սպիտակցին ու գյումրեցին ոչ թե բողոքի ցույցերով դիմավորեց վարչապետին, այլ հյուրասիրությամբ․ - «Ինձ թվում էր, ես պետք է մտնեմ Գյումրի, և հազարավոր մարդիկ պիտի բողոքի ցույց անեն․․․ բայց շատ ավելի ազդեցիկ բան տեղի ունեցավ․ մարդիկ ինձ գրկաբաց ընդունեցին: Այսինքն, մարդիկ, որ էդ դոմիկներում էին ապրում, հրավիրում էին ներս, տատիկներն ասում էին՝ արի քեզ հյուրասիրեմ․․․ Դա շատ ավելի մեծ բեռ ա դառնում ցանկացած մարդու ուսերին, քան եթե բողոքում են»:

Արմեն Սարգայանն ասաց, որ այն, ինչ նախագահի լիազորությունների շրջանակներում է, կփորձի անել, խոստացավ խնդիրը բարձրաձայնել նաև կառավարությունում: Խոսքը աղքատության կրճատման, հարկային արտոնությունների, աշխատատեղերի մասին է:

Հարցին, թե արդյոք չի գտնում, որ պետք է նախագահի լիազորություններն ընդլայնվեն, արձագանքեց․ - «Էսօրվա նախագահի լիազորությունները լրիվ բավարար են, որ պառլամենտական հանրապետության սահմաններում նախագահը իր ազդեցությունը, ներդրումը և իր դրական աշխատանքը ցույց տա»:

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր 88-ի երկրաշարժի զոհերի հիշատակը հարգեց: Ավերիչ աղետի 30-րդ տարելիցի օրը՝ դեկտեմբերի 7-ին կրկին Գյումրիում կլինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG