Մատչելիության հղումներ

Փաշինյանը հակված չէ ուժային կառույցների ղեկավարների փոփոխության


Միայն ընտրություններից հետո պարզ կլինի, թե «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի որ անդամները կշարունակեն իրենց աշխատանքը գործադիրում, որ մասը՝ օրենսդիրում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ազատության» հարցին, թե ուժային կառույցների ղեկավարները, մասնավորապես, ԱԱԾ տնօրենը և ՀՀ ոստիկանապետը կփոփոխվեն, Փաշինյանը ասաց. - «Չեմ կարծում»։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 23-ին, համաերևանյան երթի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Ազատության» հետ զրույցում նշել էր, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում իրենց պաշտոններում կպահի ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG