Մատչելիության հղումներ

G20֊ի ընթացքում Էրդողանը կրկին հերքել է Հայոց ցեղասպանությունը


Բուենոս Այրեսում G20 գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մի լրագրող, ով իրեն համարել է Հայոց ցեղասպանության զոհերի ծոռ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հարց է ուղղել, թե արդյո՞ք ժամանակը չէ, որ Թուրքիան ընդունի հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը։

Հարցից զայրացած Էրդողանը հերքել է ցեղասխանության փաստը և ավելացրել, թե չի կարելի Թուրքիային մեղադրել ցեղասպանություն իրականացնելու մեջ և պնդել, որ հարցը պետք է թողնել պատմաբաններին։

«Մենք միշտ մարդկային վերաբերմունք ենք դրսևորել այլազգիների նկատմամբ։ Թուրքիայում ապրում է 100,000 հայ, որից 30 հազարը բնիկներ են։ Մյուսները ելեկ են Հայաստանից և փաստաթուղթ չունեն։ մենք չենք արտաքսում նրանց», ֊ հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG