«Ազգային ժողովի առաջիկա ընտրությունները պետք է դառնան մեր երկրի պատմության լավագույն ընտրությունները», - այսպես սկսեց իր ելույթը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արածագոտնի մարզում համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Արագածոտնը 72 համայնք ունի, խնդիրները շատ են, բայց վարչապետի պաշտոնակատարի նախնական ուղերձը գյուղապետերերին ընտրական գործընթացի մասին էր։
Գործադիրի ղեկավարն ասաց՝ չփորձեք այս կամ այն կերպ ուղղորդել, թե գյուղացիները ում պետք է ընտրեն․ - «Քվեարկության պաշտոնական արդյունքները պետք է ճշտգրտորոն արտահայտեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը։ Ի՞նչ է պետք անել սրա համար։ Առաջինը բացառել ընտրողների կամքի վրա որևէ ապօրինի ներգործություն»։
Ընտրակաշառքի բաժանումը, Փաշինյանի բնորոշմամբ, ընտրակեղծարարության ամենատարածված ձևն է։ Նախ Աշտարակում, ապա նաև Ապարանում նա քաղաքացիներին կոչ արեց չվաճառել սեփական ձայնն ու թույլ չտալ որ որևիցե մեկը թելադրի, թե ում ընտրեն։
Ինչ վերաբերում է կաշառք բաժանել ցանկացողներին, ապա այստեղ վարչապետի գնահատակնները կոշտ են․ - «Մեր երկրի բոլոր դժբախտությունները սկսել են դրանից․ մեր ժողովրդին ազատ ընտրելու հնարավորություն չի տրվել, և մենք ասում ենք՝ ոչ միայն ընտրակաշառք, ընտրակաշառ բաժանողի ձեռքը, բառիս փոխաբերական իմաստով, կկտրենք։ Որևէ մեկը չփորձի Հայաստանի քաղաքացուն նվաստացնել 5 հազար կամ 10 հազար կամ 20 հազար դրամ, տո թեկուզ 100 հազար, տեկուզ 1000 դոլար առաջարկելով, որովհետև Հայաստանի քաղաքացու ձայնը գին չունի»։
Քաղաքացիները իրենց ընտրությունը կանեն քարոզարշավի ընթացքում, իսկ իրավապահները անելիք ունեն թե՛ նախընտրական շրջանում, թե՛ հենց դեկտոմբերի 9-ին։
Իրավապահներին գործադիրի ղեկավարը այսօր զգուշացրեց. - «Աստված մի արասցե, որ հանկարծ որևէ տեղ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի, և այդ տեղեկատվությունը ես իմանամ ոչ թե իրավապահ մարմիններից, այլ մամուլից։ Կարծում եմ, որ ցանկացած նման դրսևորման և նախապատրաստության մասին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պետք է ունենա օպերատիվ տեղեկություններ և կանխարգելման մակարդակում, պրոֆիլակտիկայի մակարդակում պետք է այդ խնդիրը անպայմանորոն լուծի»։
Քարոզարշավը պետք է անցնի հավասար պայմաններում բոլոր քաղաքական ուժերի համար՝ ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը։
Արագածոտնի մարզում ամենացավոտ թեման ոռոգման ջուրն է։ Վարչապետը նկատում է, որ Արարատյան արտեզյան ավազանի չորացման պատճառը ձկնաբուծարաններում ջրի գերօգտագործումն է։ Սա հարց է, որը պետք է լուծվի։
Բայց ոռոգման համակարգում առկա ամխիթար վիճակը Փաշինայնը նաև այլ հանգամանքի հետ է կապում․ - «Վերջերս ինձ հաշվետվություն ներկայացրեցին այդ թեմայով, որ, օրինակ, պարզվում է, որ Հայաստանում կան 20 հեկտարանոց այգիներ, որոնք 1996 թվականից մի կոպեկ, մի լումա չեն վճարել ոռոգման ջրի համար։ Ջուրը մատակարարվել է և նրանց մատակարարվող ջուրը չի հաշվառվել ընդհանրապես։ Ես ասել եմ հրապարակային, երևի լսել եք, որ Հայստանում փաստորեն ոչ միայն ստվերային տնտեսություն կա, այլև կան ստվերային այգիներ»:
Փաշինյանը Արագածոտնի մարզում նաև հայտարարեց, որ այս պահի դրությամբ տարբեր կարգավիճակներով քննարկման և իրականացման փուլում են գտնվում 500 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագրեր։ Ներդրողների հետ արդեն հանդիպել են, ձեռք-ձեռքի սեղմել, ու, եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա հաջորդ տարի միանգամից մի քանի խոշոր գործարան կկառուցվի։
Սա գործադիրի ղեկավարի համոզմամբ՝ 180 աստիճանով կշրջի երկրի տնտեսության կերպարը։