Սաուդյան Արաբիայի դատախազը պահանջել է մահապատժի դատապարտել լրագրող Ջամալ Հաշոգիի (նաև՝ Խաշոգջի) սպանության մեջ մեղադրվող հինգ անձանց, հաղորդում է Reuters-ը:
Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի տարածքում տեղի ունեցած սպանությունից հետո Էր-Ռիյադը 14 կասկածյալների էր ձերբակալել, միաժամանակ պնդել, թե իշխանությունները հանցագործության հետ որևէ կապ չունեն:
Արևմտյան երկրներն ու Թուրքիայի հատուկ ծառայությունները, մինչդեռ, կասկածներ ունեն, որ Սաուդյան Արաբիայի իշխանություններին կոշտ քննադատող լրագրողը սպանվել է թագաժառանգ Սալմանի պատվերով: