Գորիսի մոտակայքում ռազմական բեռնատար է կողաշրջվել, կա 4 զոհ։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այսօր ցերեկը Գորիսի մոտակայքում ռազմական բեռնատար մեքենա է կողաշրջվել, որը տեղափոխում էր շարքային անձնակազմին, ցավոք, վթարի հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ, վիրավորների վիճակն այս պահին ճշտվում է, նրանց տեղափոխել են հիվանդանոցներ, լրացուցիչ դրա մասին կհայտնենք», - ասաց Հովհաննիսյանը։
Նա նաև հրապարակեց զոհերի անունները՝ Հայրապետ Վոլոդիայի Նաիրյան, Հրանտ Արայի Գասպարյան, Էդգար Արմենի Հունանյան, Դավիթ Բենյամինի Մելքոնյան։ Զոհվածները բոլորն էլ 20 տարեկան են։