Մամուլն անդրադառնում է նախընտրական գործընթացներին, մասնավորապես՝ ընտրացուցակների ճշգրտմանը, ինչի արդյունքում ընտրողների թիվը նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների համեմատ նվազել է մոտ 13․5 հազարով: Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է նաև Հովիկ Աբրահամյանին պատկանող այգիները ոռոգող ապօրինի ջրագծերի հայտնաբերման մասին Պետական վերահսկողական ծառայության հաղորդագրությունը, այլ հրատապ թեմաներ: