Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) վարույթ է ընդունել Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) աշխատակիցների վերաբերյալ ոստիկանությունում հարուցված քրեական գործը։
Ոստիկանությունը երեկ հաղորդեց, որ ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Սուրեն Էլոյանը, տեղակալ Սամսոն Առաքելյանը և տեսուչ Վաղարշակ Լալայանը կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:
Մի խումբ պաշտոնատար անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ կաշառք ստանալու հատկանիշներով։
ՊԵԿ պաշտոնյաները ձերբակալված են։