Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթն ու նրա կինը՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Ուգանդայում մանկատուն են այցելել: Նրանք ուգանդացի որբերին կոշիկներ են նվիրել՝ սպիտակ գույնի մարզական կոշիկներ: Քանյե Ուեսթն ասել է, թե պատրաստավում են նոր ռեսուրսներ ստանալ, բժիշկների, ուսուցիչների, երաժիշտների, այլ մասնագիտության տեր մարդկանց ռեսուրսներ ու նորից հետ վերադառնալ: Քիմ Քարդաշյանն ասել, թե շատ, շատ գեղեցիկ է, շրջապատը շատ կանաչ է: «Ես նախկինում եղել եմ Աֆրիկայում, բայց Ուգանդայում՝ երբեք: Ես իսկապես շատ ոգևորված եմ այստեղ լինելու համար»,- ասել է ամերիկահայ հեռուստաաստղը:
Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը Ուգանդայում մանկատուն են այցելել
![Արխիվ. Քանյե Ուեսթի ու Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան, 2015թ.](https://gdb.rferl.org/9ff829e3-1cc2-4606-b89b-961670eec30b_w250_r1_s.jpg)
Ուղիղ հեռարձակում