Մատչելիության հղումներ

«Չեմ կարծում, որ «Ելք»-ի գործընկերներս լինեն «Իմ քայլը» դաշինքում». վարչապետի պաշտոնակատար


14 օրվա ընթացքում առնվազն առաջին շրջափուլում չընտրվելու կանխավարկածով որպես վարչապետի թեկնածու առաջադրվելը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոչ թե քաղաքական, այլ իրավական հարց է համարում։

«Իրականում դա քաղաքական հարց չէ: Դա իրավական հարց է: Եվ իրավաբանների բանավեճեր են տեղի ունենում: Ճիշտն ասած, օրվա երկրորդ կեսի քննարկման արդյունքում ավելի ծանրակշիռ էր այն կարծիքը, որ այդպիսի մեկնաբանությունը ճիշտ չէ՝ կապված առաջադրման անհրաժեշտության հետ: Այնպես որ, դա իրավաբանական հարց է», - այսօր «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. - «Դա մաքուր իրավաբանական խնդիր է։ ես ուղղակիչցանկացա, որպեսզի նրբերանգ անտեսվի: Նաև այդ պահը բարձրաձայնեցի, որպեսզի այն իրավաբանները, ովքեր մինչև հիմա ներգրավված չեն այդ բանավեճում, իրենք էլ տեսակետ հայտնեն, որպեսզի ամեն ինչ 100 տոկոսով ճշգրիտ լինի: Բայց ասում եմ՝ երեկ մի քննարկում կար և ներկա հեղինակավոր իրավաբանների մեծ մասն ասում էր, որ դրա անհրաժեշտությունը չկա, բայց դեռ կային նաև իրավաբաններ, ովքեր ասում էին, որ ամեն դեպքում ճիշտ է այդ սցենարը։ Նկատի ունեմ, որ այստեղ քաղաքական հարց չկա, որ ասեմ՝ մեր քաղաքական դիրքորոշումը սա է, իրավաբանների խնդիրն է։ ճիշտ է՝ վերջում բանավեճերիարդյունքում կայացվելու է քաղաքական որոշում, սակայն հարցը քաղաքական ենթատեքստ չունի»:

Մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը վերջնական ավարտին հասցնելու համար Փաշինյանի կառավարությունը, ինչպես խոստացել էր, ցանկանում է լուծարել Ազգային ժողովը և արտահերթ ընտրություններ անցկացնել: Նիկոլ Փաշինյանը երեկ հրաժարական տվեց։

Վարչապետի ընտրությունը, ըստ Սահմանադրության, կարող է տեղի ունենալ երկու փոլով։ Առաջին անգամ թեկնածու առաջադրելու իրավունք ունեն բոլոր խմբակցությունները, հրաժարականից հաշված 7 օրյա ժամկետում։ Եթե թեկնածուներից որևէ մեկը չի ստանում մեծամասնության, տվյալ դեպքում 53 պատգամավորների կողմ քվեն, ապա 7 օր հետո անկցավում է նոր ընտրություն, և եթե այս անգամ էլ վարչապետ չի ընտրվում, խորհրդարանը ազատ է արձակվում իրավունքի ուժով։ Հանրապետության նախագահը ոչ շու քան 30 և ոչ ուշ քան 45 օր հետո, նշանակում է Արտահերթ ընտրություններ։

Սահմանադրության այս հոդվածը որոշ իրավաբանների մոտ տարընթերցման տեղիք է տվել: Մի մասը կարծում է, որ անհրաժեշտ է ոչ թե 2 անգամ ընդհանրապես չառաջադրել վարչապետի թեկնածու, այլ կիրառել առաջադրելու, բայց չընտրելու տարբերակը:

«Ելք» խմբակցության հետ հանդիպման ժամանակ երեկ Նիկոլ Փաշինյանը նույնպես չբացառեց, որ գուցե այս տարբերակով հասնեն խորհրդարանի լուծարմանը:

«Մեծ է հավանականությունը, իրավաբանների խորհուրդն է նաև այդպիսին, որ այս 14 օրվա ընթացքում առնվազն առաջին շրջափուլում որպես վարչապետի թեկնածու առաջադրվեմ, որպեսզի պրոցեսն ամբողջությամբ համապատասխանի օրենքի տառին և ոգուն, իհարկե չընտրվելու կանխավարկածով: Եվ այդ հարցով նույնպես կուզենայի մենք քննարկենք, նախապես պայմանավորվածություններ ձեռք բերենք, և իհարկե ընթացիկ քաղաքական իրավիճակը քննարկենք»,- ասել է վարչապետը:

Վարչապետի ընտրությունն ըստ Սահմանադրության կարող է տեղի ունենալ երկու փոլով։ Առաջին անգամ թեկնածու առաջադրելու իրավունք ունեն բոլոր խմբակցությունները, հրաժարականից հաշված 7-օրյա ժամկետում։ Եթե թեկնածուներից որևէ մեկը չի ստանում մեծամասնության, տվյալ դեպքում՝ 53 պատգամավորների կողմ քվեն, ապա 7 օր հետո անկցավում է նոր ընտրություն, և եթե այս անգամ էլ վարչապետ չի ընտրվում, խորհրդարանը ազատ է արձակվում իրավունքի ուժով։ Հանրապետության նախագահը ոչ ուշ քան 30 և ոչ ուշ քան 45 օր հետո, նշանակում է արտահերթ ընտրություններ։

«Առանձին ենք մասնակցելու ընտրություններին, եթե դաշինք՝ «Իմ Քայլը» դաշինքի ֆորմատով»

Անդրադառնալով հարցին, թե որոշակի հստակություն կա, թե «Քաղաքացիական պայմանգիր»-ն ինչպե՞ս է պատրաստվում ընտրություններին՝ դաշինքո՞վ, թե՞՝ առանձին, վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց. - «Մենք առանձին ենք մասնակցելու, ըստ էության, եթե դաշինք, կամ էլ «Իմ քայլը» դաշինքի ֆորմատով։ Դեռ վերջնական որոշում չի կայացվել, չնայած դեռ քաղաքապետի ընտրությունների ժամանակ էր կարծես որոշում կայացվել, որ պետք է «Իմ քայլը» դաշինք լինի»։

Մեկ այլ հարցի, թե «Ելք»-ի իր գործընկերները կլինեն այդ դաշինքում, Փաշինյանը պատասխանեց. - «Չեմ կարծում, որովհետև, ասացի, որ Երևանի ավագանու ընտրությունների ֆորմատով...»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG