Կառավարության այսօրվա արտահերթ նիստում Դավիթ Գևորգյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ, Հունան Պողոսյանը՝ Սյունիքի մարպետ, Համբարձում Մաթևոսյանը՝ Արմավիրի մարզպետ:
Մայիսին տեղի ունեցած հեղափոխությունից հետո Հայաստանի մարզերից վեցը ղեկավարում էին Դաշնակցական և «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող մարզպետներ։ Հոկտեմբերի սկզբին սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ կառավարությունը նրանց ազատեց աշխատանքից: Պատճառը Դաշնակցության և «Ծառուկյան» դաշինքի օժանդակությամբ խորհրդարանում ընդունված օրենքի նախագիծն էր, որը փողոց դուրս բերեց տասնյակ հազարավոր մարդկանց։
Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում Գնել Սանոսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ, Անդրեյ Ղուկասյանը՝ Լոռու, Տրդատ Սարգսյանը՝ Վայոց Ձորի։ Մինչ օրս թափուր էին մնում Սյունիքի, Արագածոտնի և Արմավիրի մարզպետի պաշտոնները: