Մատչելիության հղումներ

Գործադիրը վաղը արտահերթ նիստ կանցկացնի


Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանի փոխանցմամբ՝ օրակարգում հաստատապես կլինի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին հավանություն տալու հարցը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև ամսի 16-ը հրաժարական է տալու, որպեսզի դեկտեմբերին սկզբին արտահերթ ընտրություններ անցկացվեն: Ըստ Փաշինյանի, արտահերթի սցենարը մեկն է՝ վարչապետը հրաժարական է տալիս, խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում, ինչից հետո Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով, և անցկացվում են նոր ընտրություններ:

Եղոյանն այսօր չհստակեցրեց, թե արդյոք վաղվա նիստում վարչապետը նաև կհայտարարի իր հրաժարականի մասին։

Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ կառավարության խնդրանքով վաղը Հանրապետականը խմբակցության նիստ կանցկացնի, որի ընթացքում կքննարկվի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG