Մատչելիության հղումներ

Դատարանը որոշեց առնվազն երկու ամսով կալանավորել Մայրապետյանին


Գործարար Սամվել Մայրապետյան, արխիվ
Գործարար Սամվել Մայրապետյան, արխիվ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր բավարարեց գործարար Սամվել Մայրապետյանին կալանավորելու միջնորդությունը:

Պաշտպանական կողմը «Ազատությանը» հայտնեց, որ պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը:

Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 6-ին, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311 հոդվածով՝ «կաշառք ստանալուն օժանդակելը»:

Մայրապետյանը գործունեություն է ծավալում շինարարության ոլորտում, «Տոյոտա Երևան» ընկերության նախագահն է, նրան է պատկանում Հ2 հեռուստաընկերությունը:

Հանրության լայն շրջանակներին Սամվել Մայրապետյանը հայտնի դարձավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք մայրաքաղաքի հայտնի Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ, երբ տարածքներ ձեռք բերեց այդտեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG