Նախարարական համաժողովը հիմնականում քննարկում են բուն գագաթնաժողովի օրակարգային հարցերը, համաձայնեցվում են ընդունվելիք հայտարարությունները, ստորագրվելիք փաստաթղթերը:
Բուն գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 11-12-ին:
«Ազատության» հետ զրույցներում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և նախարարության խոսնակ Տիգրան Բալայանն ընդգծեցին, որ ակնկալվում է, որ բանաձևերի կլինի նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող բանաձև:
«Մի շարք փաստաթղթեր կան՝ եզրափակիչ հռչակագիրը գագաթաժողովի․․․ նաև նախատեսվում է, որ ինչպես արդեն երեք նախորդ գագաթաժողովներին եղել է, գագաթաժողովը հայտարարություն կընդունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ»:
Նախարարական համաժողովից հետո, հոկտեմբերի 10-ին տեղի ֆրանկոֆոն երկրիների տնտեսական ֆորումը:
Բուն գագաթնաժողովին ներկա կլինեն մի քանի տասնյակ պետությունների ղեկավարներ: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը լրատվամիջոցներին դեռ չի ներկայացրել վերջնական ցանկը, բայց արդեն հստակ է, որ Հայաստան կժամանի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Կանադային վարչապետ Ջասթին Թրյուդոն։
Հոկտեմբերի 11-ին Ֆրանկոֆոնիայի շաբաթը Հայաստանում կամփոփվի գալա համերգով, որին նախատեսված էր Շառլ Ազնավուրի ելույթը: Նրա վախճանից հետո որոշվել է համերգի մի մեծ հատվածը նվիրել նրա արվեստին ու գործունեությանը:
«Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ամեն ինչ գնում է ըստ պլանավորածի, նույնիսկ ավելին: Իհարկե, մեծ կորուստ էր մեզ համար Ազնավուրի մահը, որը նաև պետք է համերգին հանդես գար: Բայց գալա համերգի երրորդ մասը ամբողջությամբ Բուն գագաթնաժողովի, ինչպես նաև հարակից միջոցառումների նվիրված է լինելու Ազնավուրին և նրա ժառանգությանը», - փոխանցեց Տիգրան Բալայանը:
Ազատության» հարցին, թե արդյոք Հայաստանի համար նշանակալի այս իրադարձությունը կանցնի ծրագրվածին համապատասխան, ի նկատի ունենալով հայաստանյան մամուլում տեղ գտած մտավախությունը, թե երկրում տեղի ունեցած փոփոխությունները կարող են բացասաբար անդրադառնան գագաթնաժողովի կազմակերպական աշխատանքների վրա, արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանեց․ - «Թե՛ բուն գագաթաժողովի, թե՛ հարակից միջոցառումների ծրագրից որևէ շեղում չի եղել: Հակառակը, նոր իշխանությունները բավականին հարստացրել են ծրագիրը: Ամբողջական պատասխանատվությամբ կարող ենք հայտարարել, որ որևիցե շեղում նախատեսված ծրագրերից Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի և հարակից միջոցառումների իշխանության փոփոխության պատճառով մենք չունենք»: