Ձերբակալվել է գործարար Սամվել Մայրապետյանը: Այս տեղեկությունը երկուշաբթի առավոտյան «Ազատության» հետ զրույցում հաստատեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
ՀՔԾ-ն առայժմ մանրամասներ չի հրապարակում, թե ինչ գործով է ձերբակալվել գործարարը՝ ելնելով նախաքննության շահերից:
Սամվել Մայրապետյանը գործունեություն է ծավալում էլիտար շինարարության ոլորտում, «Տոյոտա Երևան» ընկերության նախագահն է, նրան է պատկանում Հ2 հեռուստաընկերությունը: