Կառավարության նիստի այսօրվա օրակարգում ընդգրկված է նաև համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը։
Հարցն, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կքննարկվի դռնփակ։
«Հարցը մենք կքննարկենք դռնփակ ռեժիմով, որովհետև օրենքը նախատեսում է, որ ԱԺ հանձնաժողովի նիստում քննարկում պետք է լինի դռնփակ: Տրամաբանական չի լինի, եթե կառավարությունը դռնբաց նիստում քննարկի», - ասաց վարչապետը։