Մատչելիության հղումներ

Փաշինյանը հերքում է Էրդողանի հետ հեռախոսազրույցի մասին լուրերը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ որևէ հեռախոսազրույց չի եղել, այսօր ի պատասխան «Ազատության» հարցի հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Երեկ թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը հոդված էր հրապարակել, ըստ որի, իբր, Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին է զանգահարել՝ ապօրինաբար հայ֊թուրքական սահմանն անցած 16-այմա Ումութ Ալիին ազատ արձակելու խնդրանքով:

«Եթե որևէ խոսակցություն տեղի ունենա, մեր հանրությունը կիմանա մեզանից», ֊ հավելեց Փաշինյանը։

Ոստիկանությունից տեղեկություն ճշտել այսօր այդպես էլ չհաջողվեց։

Ըստ «Հյուրիյեթ»-ում հրապարակված հոդվածի՝ Ումութ Ալի Օզմենը 45 օր է պահվում է հայկական բանտում՝ հուլիսի 24-ին Կարսում որսի ժամանակ հայ-թուրքական սահմանը հատելու պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG