Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը բերման է ենթարկել Սամվել Ալեքսանյանի թիկնազորին


Սամվել Ալեքսանյան, արխիվ
Սամվել Ալեքսանյան, արխիվ

Ոստիկանությունը բերման է ենթարկել գործարար - պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնազորին: Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից՝ նշելով, որ այսօր Լեոյի փողոցից 5 անձ է բերման ենթարկվել ոստիկանություն: Նրանց մոտ եղել են զենքեր, այժմ ստուգվում է զենքերի օրինականությունը, ճշտվում են հանգամանքները:

Ավելի վաղ այսօր պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վստահեցրել էր, որ ոչ օլիգարխ է, ոչ էլ թիկնազոր ունի:

Իսկ ինչ վերաբերում է մամուլում տարածված տեղեկություններին, թե երեկ բերման են ենթարկվել նաև գործարար Խաչատուր Սուքիասյանի թիկնազորի անդամները, ոստիկանությունից հաստատեցին՝ այո՛, բերման են ենթարկվել, բայց ազատ են արձակվել, քանի որ նրանց մոտ զենք չի հայտնաբերվել:

Երեկ ԱԱԾ և ՀՔԾ պետերի՝ «Մարտի 1»-ի գործին առնչվող հեռախոսազրույցի աղմկահարույց ձայնագրության հրապարակումից ու տարածումից հետո «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղի ունեցածը որակեց «դավադրություն և Հայաստանի Հանրապետության պետականության նկատմամբ հանցագործություն», ապա հանձնարարեց Ազգային անվտանգության ծառայությանն ու Ոստիկանությանը «երկու ժամվա ընթացքում կարգուկանոն հաստատել ամբողջ հանրապետության տարածքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG