Մատչելիության հղումներ

«Մենք հնարավորություն ունենք անցկացնել ազատ և արդար ընտրություններ»․ Հայկ Մարության


«Մենք հնարավորություն ունենք անցկացնել ազատ և արդար ընտրություններ», - այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ նշելով․ - «Սա իրողություն դարձավի շնորհիվ հեղափոխության, որը կատարեց ամբողջ հայ ժողովուրդը»։

Անդրադառնալով դաշինքի ծրագրին, Մրությանն ասաց՝ այն կազմված է 50 կետից։

«Ամենաառանցքային կետը ուղիղ ժողովդավարությունն է, այսինքն՝ յուրաքանչյուր հարց, որն իրոք հանրային հնչեղություն է ստացել, մենք լուծումները միանձնյա չենք որոշելու․ ամեն մարդ, որն ունի Երևանում գրանցում, պետք է իր որոշիչ ձայն ունենա այս խնդրի լուծման համար։ Դրա համար մենք անցկացնելու ենք հանրաքվեներ։ Հանրաքվեները լինելու են երկու տարբերակով․ առաջին մասով այդ հանրաքվեները լինելու են առցանց, իսկ ավելի մեծ հարցի շուրջ մարդիկ գնալու են ընտրատարածքներ և կատարելու իրենց որոշումը», - ասաց Մարությանը։

Թեկնածուն խոսեց նաև տրանսպորտի խնդրից։

«Ինձ թվում է արդեն ամոթ է, որ տարեց մարդն Ա կետից, Բ կետ տեղափոխվի կռացած, սա մեզ սազական չէ։ Գծվելու է նոր ցանց, լինելու է միասնական տոմսային համակարգ», - ասաց Մարությանը՝ նաև նշելով, որ մետրոյի նոր կայարան կառուցելու ծրագիր ունեն։

Թեկնածուն նշեց, որ դաշինքի ցուցակում հնարավորինս ընդգրկվել են բոլոր այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ պայքարել են այսօրվա համար, մտահոգ են Երևանի ապագայով և ունեն բարձր պրոֆեսիոնալիզմ տարբեր ոլորտներում։

«Իմ քայլը» դաշինքի անդամ Գայանե Աբրհամյանի գահատմամբ, իրատեսական ծրագիր է ներկայացված։

«Ծրագիրը, որը շուտով կներկայացվի, բավական կարճ է, հակիրճ է, բայց իրատեսական է, և բոլոր կետերի ներքո արված են հետազոտություններ, ուսումնասիրություններ, արդեն իսկ հստակ որոշակի պատկերացումներ կան, թե որտեղից, ինչ ներդրումների և ինչ գումարների ներդրմամբ են այդ ծրագրերն իրականացվելու։ Այսինքն՝ բավական իրատեսական և զերծ բաժակաճառային խոստումներից ծրագիր է ներկայացվել», - ասաց Աբրահամյանը։

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: Ընտրություններին կմասնակցեն 12 քաղաքական ուժեր՝ 4-ը դաշինք և 8 կուսակցություն։ Քարոզարշավը կմեկնարկի վաղը՝ սեպտեմբերի 10-ին, կավարտվի սեպտեմբերի 21-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG