Մատչելիության հղումներ

Մանուել Գասպարյանը՝ Ժողովրդավարական ուղի կուսակցության քաղաքապետի թեկնածու


Ժողովրդավարական ուղի կուսակցության քաղաքապետի թեկնածուն կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանն է։

Կուսակցության այսօրվա հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Ժողովրդավարական ուղի կուսակցության վարչությունը քննարկման առնելով կուսակցության Երևանի քաղաքային խորհրդի որոշումը հայտարարում է, որ կայացրել է որոշում մասնակցելու 2018 թվականին սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին՝ քաղաքապետի թեկնածու և նախընտրական ցուցակը կգլխավորի կուսակցության նախագահ Մանուել մանուկի Գասպարյանը։

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին՝ կիրակի օրը։ Ավագանիում մանդատներ ունենալու համար պայքարել ցանկացող կուսակցություններն առաջադրվելու համար ժամանակ ունեն մինչև օգոստոսի 29-ը։

Երևանի քաղաքապետի աթոռը թափուր է հուլիսի 9-ից, երբ հրաժարական տվեցհանրապետական Տարոն Մարգարյանը։ Ու քանի որ օրենքով սահմանված ժամանակահատվածում ավագանին իր շարքերից քաղաքապետ չընտրեց, գործադիրն անցած հինգշաբթի կրճատեց Երևանի ավագանու լիազորություններն ու ցրեց 2017-ի մայիսին ձևավորված՝ Հանրապետական մեծամասնությամբ ավագանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG