Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները երեկ այցելել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Արտաշատ Վինկոն» գինու և կոնյակի գործարան: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց գործարանի տնօրեն Ծերուն Վիրաբյանը:
Նրա խոսքով, ԱԱԾ աշխատակիցները գործարանում ստուգում չեն իրականացրել, զրուցել են նախկին վարչապետի եղբոր` Հենրիկ Աբրահամյանի հետ ու նրա հետ հեռացել գործարանից:
Տնօրենը նաև փոխանցեց, որ տեղյակ չէ, թե այս պահին որտեղ է Հովիկ Աբրահամյանը:
Տեղեկատվությունը ճշտելու համար ԱԱԾ-ի հետ կապվել չհաջողվեց: