Մատչելիության հղումներ

Դատարանը բավարարեց Հայկ Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը․ ՔԿ  


Հայկ Սարգսյան, արխիվ
Հայկ Սարգսյան, արխիվ

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ դատարանը բավարարել է Հայկ Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը:

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Ավելի վաղ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն «Ազատությանն» ասել էր, որ այս հարցով քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան, սակայն այնտեղ դեռ որոշում չի կայացվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG