Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել է «Գազի Կոլյա» մականվամբ հայտնի Նիկոլայ Գաբրիելյանի դին


Ոստիկանության շենքը Երևանում
Ոստիկանության շենքը Երևանում

Արամի 48 շենքի 24 բնակարանում ոստիկանները հայտնաբերել են 69-ամյա Նիկոլայ Գաբրիելյանի դին՝ գլխի հատվածում ստացած հրազենային վնասվածքով։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեցին ոստիկանությունից։

Նիկոլայ Գաբրիելյանը հանրությանը հայտնի է որպես «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Գազի Կոլյա»։

Ըստ ոստիկանության, նախնական վարկածով՝ Գաբրիելյանը կրակել է ինքն իր գլխին։

Այս պահին դեպի վայրում աշխատում են ոստիկանության փորձաքրեագետները, ինչպես նաև տեղազննություն է իրականացվում։

Նիկոլայ Գաբրիելյանը «Ճըվճըվ Արո» մականվամբ հայտնի Արա Վարդանյանի կնոջ հայրն է։ Արա Վարդանյանի որդու՝ Սարգիս Վարդանյանի անունը կապվում է այս տարվա հունվարի 8-ի գիշերը Երևանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG